Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, հայտարարել է, որ ԿԺԴՀ-ին «դիպչելու» փորձը թանկ կնստի ԱՄՆ-ի վրա, գրում է Yonhap-ը։

«Քանի դեռ ԱՄՆ-ն չի հրաժարվել անխոհեմ առճակատումից եւ սադրանքներից, իրավիճակն ավելի ու ավելի կզարգանա ԱՄՆ-ի համար ոչ շահավետ ուղղությամբ։ Մեզ դիպչելու փորձը շատ թանկ կնստի ԱՄՆ-ի վրա»,-ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ին «տհաճ բաներ են սպասվում»։
Նրա խոսքով՝ ԿԺԴՀ-ն կշարունակի ամրապնդել զսպման միջոցները, քանի դեռ ԱՄՆ-ն չի հրաժարվել թշնամական քաղաքականությունից։ 

Հուլիսի 12-ին հաղորդվել է, որ ԿԺԴՀ-ն արձակել է Hwaseong-18 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը: