Չինաստանի արտաքին առեւտրաշրջանառության ծավալը 2023թ. առաջին կիսամյակում տարեկան կտրվածքով ավելացել է 2,1 տոկոսով՝ կազմելով 20,1 տրլն յուան, վկայում են հինգշաբթի Գլխավոր մաքսային վարչության հրապարակած տվյալները, տեղեկացրել է «Սինհուան»։
Վարչության տեղեկացմամբ՝ երկրի արտաքին առեւտրաշրջանառությունը հունվար-հունիսին պատմության մեջ առաջին անգամ կազմել է մոտ 2,8 տրլն դոլար։




























