Սոմալեցի ծովահենները անգլիացի ամուսնական զույգին ազատ արձակելու համար պահանջել են 7մլն դոլար փրկագին: BBC-ի հաղորդմամբ, Փոլ եւ Ռեյչէլ Չենդլերները (երկուսն էլ գրեթե 50 տարեկան են) սեփական զբոսանավից առեւանգվել էին անցած շաբաթ՝ Հնդկական օվկիանոս կատարած ճանապարհորդության ժամանակ: Միաժամանակ, ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը` վկայակոչելով Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությանը, իրենց պահանջի մասին ծովահենները հայտնել են նախօրեին հեռախոսով: Ծովահենների խոսքով, իրենք խոշոր փրկագին են պահանջում, քանի որ ՆԱՏՕ-ի նավերը կալանել են իրենց ձկնորսանավերը եւ ոչնչացրել ուռկանները: Առեւանգված զույգին պատկանող դատարկ զբոսանավը անգլիական ռազմածովային ուժերի կողմից հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայի ափերի մոտ: Որոշ տեղեկությունների համաձայն` Չանդլերներն արդեն տեղափոխվել են Հարարդերե սոմալիական նավահանգիստ:
Անգլիացի ամուսնական զույգին ազատ արձակելու համար սոմալեցի ծովահենները պահանջել ե
Հասանելի է
русскийՏեղադրություն




























