Մեծ Բրիտանիան միացել է Brexit-ից ի վեր խոշորագույն առեւտրային բլոկին: Մեծ Բրիտանիայի բիզնեսի եւ առեւտրի հարցերով նախարար Կեմի Բադենոխը համաձայնագիր (Comprehensive and Progressive Agreement for Trans-Pacific Partnership, CPTPP) է ստորագրել Հնդկա-Խաղաղօվկիանոսյան խոշոր առեւտրային բլոկին Մեծ Բրիտանիայի անդամակցության մասին, գրում է Sky News-ը:

Մեծ Բրիտանիան առաջին նոր անդամն է, որը միացել է դաշինքին, որը ներառում է Ավստրալիան, Բրունեյը, Կանադան, Չիլին, Ճապոնիան, Մալայզիան, Մեքսիկան, Նոր Զելանդիան, Պերուն, Սինգապուրը եւ Վիետնամը։

Սա Brexit-ից ի վեր Մեծ Բրիտանիայի ամենամեծ առեւտրային գործարքն է, որը նախատեսում է մաքսատուրքերի նվազեցում բրիտանացի արտահանողների համար։