Բրածոների սիրահարը 450 000 տարվա մամոնտի ժանիք է գտել տեղի քարհանքն այցելելիս։

33-ամյա Ջեյմի Ջորդանը Անգլիայի Քեմբրիջշիրի քարհանքում է եղել, երբ ուշագրավ բան է նկատել փլվածքներում, տեղեկացնում է  New York Post-ը։

«Մամոնտի չորսֆուտանոց ժանիքը դուրս էր ցցվել հիվանդ մատի պես»,- իր իշողություններն է պատմել նա։

Կարծում են, որ ժանիքը պատկանել է տափաստանային մամոնտի, որն ապրել է մինչև վերջին սառցադաշտային ժամանակաշրջանը։ Մամոնտների այդ առանձնահատուկ տեսակն ապրել է հոտերով։

Ըստ Ջորդանի, հազվագյուտ ժանիքի հայտնաբերումից հետո քարացուկը տեղափոխվել է  Jamie's Fossils Galore հնէաբանական թանգարան՝ պահպանման և ուսումնասիրման համար։