Էկոակտիվիստները փչացրել են Walmart-ի ժառանգորդուհի Նենսի Ուոլթոն Լորիի՝ 300 մլն դոլար արժողությամբ Kaos սուպերզբոսանավը, գրում է NY Post-ը:
Էկոակտիվիստները զբոսանավը փչացրել են կարմիր եւ սեւ ներկերով։
Բողոքի ակտից հետո Futuro Vegetal-ի անդամները լուսանկարվել են փչացած զբոսանավի ֆոնին՝ պաստառով, որի վրա գրված է․ «Դուք սպառում եք ուրիշների տառապանքը»։
Ակտիվիստների հայտարարության մեջ ասվում է, որ իրենք ընտրել են Նենսի Ուոլթոն Լորիի զբոսանավը, քանի որ նա աշխարհի ամենահարուստ կանանցից է, նրա կարողությունը Bloomberg-ը գնահատում է 7,77 մլրդ դոլար։





























