2010թ. Ձմեռային խաղերի օլիմպիական կրակի երթուղին փոխվել է, ինչի պատճառը կանադական Վիկտորիա քաղաքի բնակիչների բողոքի ակցիան է եղել։ Երբ ջահը Հունաստանից հասել է Վիկտորիա, փողոց են դուրս եկել հարյուրավոր ցուցարարներ, ովքեր բողոքել են, իրենց կարծիքով, Վանկուվերում օլիմպիադայի անցկացման վրա չափից դուրս շատ վատնված գումարների համար։ Նրանք կարծում են, որ այդ միջոցները ավելի նպատակահարմար կլիներ ծախսել նոր տների կառուցման եւ առողջապահության ոլորտի բարեփոխումների վրա։ Ցուցարարների գործողությունները ստիպել են կազմակերպիչներին՝ փնտրել ճանապարհի այլ տարբերակ, որը քաղաքի բնակեցված մասից մի քանի մղոն հեռու է։ Ջահակիրների փոխանցումավազքին կմասնակցեն կրակը տանող 12 հազար մարզիկ։ Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը կսկսվեն փետրվարի 12-ին։