Եգիպտոսում հայտնել են Քենա նահանգի Էլ Ալիկաթ գյուղում անհայտ հիվանդության տարածման մասին։
Cairo24 պորտալը եւ մի շարք այլ եգիպտական ԶԼՄ-ներ ավելի վաղ գրել են, որ էլ Ալիկաթ գյուղում մոտ 200 մարդ վարակվել է խորհրդավոր հիվանդությամբ, որի ախտանշանների թվում են մարմնի բարձր ջերմաստիճանը, հոդացավը, գլխացավը եւ ուժեղ հոգնածությունը:
Լրատվամիջոցները ենթադրում են, որ դա կարող է Դենգե տենդը լինել։
Նշվում է, որ ախտանիշները շարունակվում են երեքից հինգ օր։ Դրանք ախտանիշներ են, որոնք հատուկ են շատ տարածված հիվանդությունների համար, ինչպիսիք են մրսածությունը, գրիպը, գաստրոէնտերիտը եւ ջերմությունը, որոնց դեպքում վարակը տարածվում է օդի բարձր ջերմաստիճանի պայմաններում, եւ որոնք անհետանում են հանգստի, ջերմիջեցնող դեղամիջոցների ընդունման ժամանակ։





























