Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոքը 2022թ. մոտ 136,5 հազար եվրո է ծախսել ոճաբանի ծառայությունների համար, նա մասնագետին օրական ֆիքսված 8 925 եվրո է վճարել։ Այս մասին տեղեկացրել է Bild թերթը։
Նրա տեղեկացմամբ՝ 2023թ. առաջին կիսամյակում Գերմանիայի կառավարությունն, ի հաշիվ հարկատուների, վարսահարդարների, վիզաժիստների, կոսմետոլոգների եւ լուսանկարիչների ծառայությունների համար վճարել են մոտ 500 հազար եվրո։
Ինչպես կարծում է Քրիստիան Հիլգրուբերը, որի խոսքեր մեջբերել է թերթը, դաշնային կառավարության այդ ծախսերը «կասկածելի են իրավաբանական տեսանկյունից» եւ «քաղաքական առումով այլանդակություն են»։
Նա խորհուրդ է տվել Գերմանիայի կառավարությանն «ավելի քիչ ուշադրություն հատկացնել հասարակության հետ իրեց կապերի արտաքին դրսեւորումներին եւ ավելի շատ՝ իրենց հաղորդումների ձեւին ու բովանդակությանը»։





























