Բելգրադն անհանգստացած է Կոսովո թուրքական սպառազինության մատակարարումներով։ Սերբիայում Թուրքիայի դեսպանին է հանձնվել բողոքի նոտա։ Այս մասին Սերբիայի պաշտպանության նախարարությանն առընթեր պետական քարտուղար Նեմանյա Ստարովիչը հայտարարել է սերբական РТС հեռուստաալիքի եթերում։

«Թուրքիան ակտիվորեն զինում է Պրիշտինային, եւ դա բարձրացնում է վտանգի մակարդակը»,- ասել է Ստարովիչը։

Սերբական հատուկ ծառայությունները, նրա խոսքով, ունեն տվյալներ այն մասին, որ Թուրքիան Պրիշտինա է մատակարարել անօդաչուներ, հակատանկային համալիրներ, ականանանետներ եւ այլ զինատեսակներ, բայց դա հակասում է Կոսովոյի վերաբերյալ միջազգային մի շարք փաստաթղթերի։

«Սերբիան բողոքի նոտա է հանձնել Բելգրադում Թուրքիայի դեսպանին։ Մենք օգտագործում ենք առկա բոլոր խողովակները, որպեսզի նախազգուշացնենք Թուրքիային, որ Անկարայի այդ քայլերը մեզ համար անընդունելի են եւ անհանգստացնում են մեզ»,- ասել է Ստարովիչը։

Նա հիեշցրել է, որ թուրքական անօդաչուները վերջերս հասարակությանն է ներկայացրել ինքը՝ Կոսովոյի կառավարության ղեկավար Ալբին Կուրտին, ուստի այս մասին հիմա գիտեն բոլորը։

Ավելի վաղ ինքնահռչակ Կոսովոյի վարչապետը սոցցանցում տեղեկացրել էր, որ Պրիշտինան գնել է թուրքական Bayraktar անօդաչուներ։ Նա նաեւ տեղադրել էր ստացած անօդաչուների լուսանկարները։