Բունդեսվերը (Գերմանիայի Զինված ուժեր) պայմանագիր է կնքել Rheinmetall գերմանական պաշտպանական կոնցեռնի հետ մի քանի հարյուր հազար հրետանային զինամթերքների (1,3 մլրդ եվրո արժեքով) մատակարարման մասին։ Այս մասին նշվել է երեքշաբթի ընկերության տարածած հայտարարությունում։
Պայմանագրի կնքման պատճառը, ինչպես նշել են կոնցեռնում, Բունդեսվերը պաշարներով համալրելու անհրաժեշտությունն է Ուկրաինայում հակամարտության ֆոնին։ «Բունդեսվերը հենց նոր ծառայողական եւ ուսումնական հրետանային զինամթերքների խոշոր պատվեր է իջեցրել՝ մոտ 1,3 մլրդ եվրո արժեքով, ներառյալ ավելացված արժեքի հարկը»,- նշվել է հաղորդագրությունում։ «Rheinmetall-ը 155 միլիմետրանոց հրետանային զինամթերքների մատակարարման նոր շրջանակային պայմանագիր է կնքել, իսկ գոյություն ունեցող շրջանակային պայմանագիրն ընդլայնվել է։ Մատակարարման փաթեթի մեջ են մտնում մի քանի հարյուր հազար տարբեր զինամթերքներ, ներառյալ պայթուցիկներն ու մետաղական լիցքերը»,- տեղեկացրել են կոնցեռնում։ Նոր շրջանակային պայմանագիրը հաշվարկված է մինչեւ 2029թ.։
Սպասվում է, որ 127 մլն եվրո արժողությամբ առաջին մատակարարումը կկատարվի առաջիկայում։





























