Թուրքական Baykar ԱԹՍ արտադրողը Սաուդյան Արաբիայի ԶՈւ-ին հարվածային անօդաչուներ կմատակարարի։

«Մենք հաջողությամբ կնքել ենք արտահանման եւ համագործակցության եւս մեկ կարեւոր համաձայնագիր։ Մենք Baykar-ի եւ Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության միջեւ ստորագրել ենք «Ակընջի» հարվածային ԱԹՍ-ների արտահանման պայմանագիր»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարն իր հերթին նշել է, որ Էր Ռիադի հետ ստորագրված համաձայնագիրը Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ ավիաշինության եւ պաշտպանության ոլորտում ամենախոշոր արտահանման պայմանագիրն է։