Վրաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է Լեհաստանի հետ համատեղ կամիկաձե դրոնների մասսայական արտադրություն սկսելու մասին։

Վրաստանը կազմակերպել է անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները՝ դրոնների արտադրության համար։

«Անցել ենք բոլոր նախապատրաստական փուլերը»,- «Իմեդի »հեռուստաընկերությանը հայտնել է պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն,- «Աշխատանքները կսկսենք օգոստոսին կամ սեպտեմբերին»։

ԱԹՍ-ի հավաքմամբ կզբաղվի լեհական WB Electronics ընկերությունը՝ վրացական «Դելտա» ռազմական գիտատեխնիկական կենտրոնի հետ համատեղ։