Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Գեորգի Թուղուշին, երկրի խորհրդարանում իր առաջին հաշվետվության ժամանակ նշել է, որ երկրում՝ մարդու իրավունքների ոլորտի հետ կապված վիճակը շատ ծանր է։ Նա հայտնել է, որ մարդու իրավունքների գրասենյակը անընդատ հաղորդագրություններ է ստանում ընդդիմության միտինգների եւ բողոքի ակցիաների ներկայացուցիչների նկատմամբ ֆիզիկական ոժ կիրառելու փաստերի վերաբերյալ։
Նա նաեւ նշել է, որ Վրաստանում խոսքի ազատության ոլորտում իրավիճակը նույնպես բարդանում է, իսկ իրավապահ մարմինները ճնշում են եւ նվաստացնում երկրի քաղաքացիներին։ Պաշտպանը խոսել է նաեւ Վրաստանի պատժիչ համակարգի մասին։ Նրա խոսքով՝ երկրի բանտերը լիքն են, եւ դա վատթարացնում է բանտարկյալների կեցության պայմանները։




























