Իլհամ Ալիևն ընդունել է աշխատանքային այցով Ադրբեջանում գտնվող Իրաքյան Քրդստանի տարածաշրջանի ղեկավար Նեչիրվան Բարզանին։

ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ քննարկվել են Ադրբեջանի և Իրաքյան Քրդստանի առևտրատնտեսական կապերի ընդլայնման, ներդրումների, էներգետիկ ոլորտում համագործակցության, զբոսաշրջային հնարավորությունների ավելացման, ուղիղ ավիաչվերթների բացման և այլ հարցեր: