ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնում հանդիպել է Հռոմի Ֆրանցիսկոս I պապի՝ ուկրաինական հակամարտության կարգավորման գծով նվիրակ, կարդինալ Մաթեո Ձուպիի հետ։ Այս մասին տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Առկա պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ուկրաինային հումանիտար օգնության ցուցաբերման հարցը։ Բայդենը եւ կարդինալ Ձուպին նաեւ բարձրացրել են այսպես կոչված «ուկրաինացի երեխաների բռնի տեղահանման» հարցը։

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Ֆրանցիսկոս պապը ներկայացրել է Վատիկանում խորհրդակցական մարմնի ստեղծման պլանները՝ Ռուսաստանի, Ուկրաինայի եւ այլ երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Այս մասին հայտարարել է Հնադավանների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սեւաստյանովը։

Վկայակոչելով հովվապետի հետ անձնական զրույցը՝ Սեւաստյանովը նշել է, որ խոսքն այն մտադրության մասին է, որը Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը քննարկում է ուկրաինական հակամարտության կարգավորման գծով պապական նվիրակ Մաթեո Ձուպիի Մոսկվա եւ Կիեւ այցելությունից հետո։

Նրա խոսքով՝ նախատեսվում է կազմակերպել մի ինչ-որ բանավիճային ակումբ։ Դրան մասնակցելու հաար կհրավիրեն ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովին, ուկրաինական կողմի ներկայացուցչին եւ արեւմտյան քաղաքական գործիչների։ Խորհրդակցական մարմինը կստանձնի հումանիտար հարցերի քննարկումը։