Մեծ Բրիտանիան Vanguard տիպի հին սուզանավերը կփոխարինի նորերով եւ կթարմացնի իր միջուկային մարտագլխիկները։ Այս մասին նշվել է երկրի Զինված ուժերի զարգացման պլանում։
Փաստաթղթում նշվել է, որ 2016թ. Բրիտանիայի խորհրդարանը քվեարկել է միջուկային զսպման ուժերի թարմացման եւ Vanguard սուզանավերը Dreadnought տիպի չորս սուզանավերով փոխարինելու օգտին։ Առաջին սուզանավը պատրաստ կլինի 2030-ական թթ.։
«Dreadnought տիպի զսպման միջոցների արդյունավետության ապահովման համար մենք կփոխարինենք նաեւ մեր միջուկային մարտագլխիկները»,- նշված է պլանում։ Սուզանավերը եւ փոխարինվող մարտագլխիկները ստեղծվելու են երկրում։
Պլանում նշված է, որ Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն լրացուցիչ 3 մլրդ ֆունտ (3,9 մլրդ դոլար) է ստացել առաջիկա երկու տարվա համար եւ եւս 6 մլրդ ֆունտ (7,8 մլրդ դոլար) հետագա երեք տարիների համար՝ «ի նշան այն բանի ընդունման, որ մեր միջուկային զսպման ուժերը կենտրոնական տեղ են զբաղեցնում» պաշտպանական ռազմավարությունում։
Բրիտանիան ունի չորս ատոմային սուզանավ. HMS Victorious, HMS Vanguard, HMS Vigilant եւ HMS Vengeance։



























