Մեծ Բրիտանիայի գաղտնի արտաքին հետախուզության ծառայության՝ ՄԻ-6-ի ղեկավար Ռիչարդ Մուրը վստահ է, որ արհեստական ինտելեկտը չի փոխարինի լրտեսներին, հաղորդում է Sky News-ը։

«Արհեստական ինտելեկտը յուրացնում է բաց աղբյուրների օվկիանոսը, նրա ՝ ցանցերի հասանելիությունից դուրս գաղտնիքներ որսալն էլ ավելի մեծ արժեք կունենա»,-ասել է Մուրը։

«Մեր գործակալները կարող են խնդիրներ դնել իրենց առջեւ եւ կառավարել դրանք։ Մարդկային հետախուզությունը արհեստական ինտելեկտի դարաշրջանում ավելի ու ավելի է սահմանվելու որպես մի բան, որը մեքենաները չեն կարող անել»,-հավելել է ՄԻ-6-ի ղեկավարը։