Մեծ Բրիտանիայի քաղաքացիների մեծ մասը բացասաբար է գնահատում թագավորության վարչապետ Ռիշի Սունակի աշխատանքը, հայտնում է Bloomberg-ը։ YouGov-ի հարցման համաձայն՝ հարցվածների 65%-ն այս տեսակետին է։ 

Հետազոտության համաձայն՝ հարցվածների միայն 25%-ն է դրական վերաբերվում Մեծ Բրիտանիայի վարչապետի գործողություններին՝ դա 6%-ով պակաս է, քան 2023 թվականի մայիսին։ Ինչ վերաբերում է դժգոհների թվին, ապա երկու ամիս առաջ անցկացված հարցման համեմատ այն աճել է 5 տոկոսով։

YouGov-ը նշում է, որ Սունակի վարկանիշը եղել է բացասական՝ 40%, ամենացածրը նրա ողջ վարչապետության ընթացքում: Միաժամանակ իշխող Պահպանողական կուսակցության վարկանիշը մինուս 56% է։

«Քանի որ հաջորդ տարի հնարավոր են համընդհանուր ընտրություններ, Սունակի ռեկորդային ցածր վարկանիշն ընդգծում է այն դժվարությունները, որոնց նա բախվում է՝ փորձելով վերականգնել իր Պահպանողական կուսակցության հեղինակությունը բրիտանական հանրության շրջանում»,- ասվում է նյութում։