Ուկրաինային անհրաժեշտ են լրացուցիչ SAMP-T կամ Patriot համակարգեր Օդեսան պաշտպանելու համար։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է «ՌԲԿ Ուկրաինա»-ն։
Նա նշել է, որ Ուկրաինան սպառազինության մեջ ունի SAMP-T համակարգեր, սակայն տեղեկություններ չեն հրապարակվում այն մասին, թե որտեղ են գտնվում այդ համակարգերը։ Միաժամանակ Զելենսկին նշել է, որ դրանք գերազանց աշխատում են։
«Եթե մենք ունենայինք համապատասխան լրացուցիչ համակարգեր, ապա դրանք կպաշտպանեին Օդեսայի ենթակառուցվածքը»,-ասել է նա։



























