Ուկրաինայի Զինված ուժերը (UF) դժգոհություն են հայտնել այն կապակցությամբ, որ արևմտյան երկրները Կիևին չեն տրամադրել բավարար քանակությամբ կործանիչներ կամ հակաօդային պաշտպանության համակարգեր, գրում է The Wall Street Journal-ը։
Հրատարակությունը մեջբերում է Արտեմիվսկի մերձակայքում մարտնչող ՈՒկրաինայի ԶՈւ ստորաբաժանման հրամանատար Յուրի Ուլշինի կարծիքը, ով նշել է, որ արևմտյան երկրները «լուրջ սխալ են թույլ տվել»՝ Ուկրաինային տանկեր և զրահատեխնիկա մատակարարելով, բայց արքավորումները պաշտպանելու համար Կիևին բավարար քանակությամբ կործանիչներ և հակաօդային պաշտպանության համակարգեր չտրամադրելով։
«Դա նման է առանց ոտնակների հեծանիվ նվիրելու։ Շատ շնորհակալություն հեծանիվի համար, բայց...»- զինվորականներին մեջբերել է հրապարակումը։
Ըստ թերթի՝ ուկրաինացի զինվորականները ստիպված են իրավիճակից «կրեատիվ ելք» գտնել։ «Անցած գիշեր նրանք բարձրացան խարամի մի կույտի վրա՝ տեսախցիկ տեղադրելու համար, որը միացված է գեներատորով աշխատող Starlink ինտերնետային տերմինալին: Տեսախցիկը հաղորդում է փոխանցում, որը կարող է օգնել նրանց հեռվից գտնել ռուսական ինքնաթիռները»,- գրում է հրատարակությունը:



























