Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Լիտվայի Ոստիկանության գլխավոր հանձնակատար Ռենատաս Պոժելանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը:

Փոխվարչապետի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ ոստիկանության բարեփոխումների իրականացման համատեքստում ձեւավորված համագործակցությանն առնչվող հարցեր: Մտքեր են փոխանակվել նաեւ այլ ոլորտներում երկու երկրների համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ:

Հանդիպման սկզբում փոխվարչապետը շնորհավորել է Անդրիուս Պուլոկասին Հայաստանում Լիտվայի դեսպանի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ: