Ուկրաինան ՄԱԿ-ին հացահատիկի արտահանման նոր երթուղիներ է առաջարկել այն բանից հետո, երբ Ռուսաստանը դուրս է եկել Սեւծովյան նախաձեռնությունից: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի համայնքների, տարածքների եւ ենթակառուցվածքների զարգացման առաջին փոխնախարար Վասիլի Շկուրակովի նամակը ՄԱԿ-ի միջազգային ծովային կազմակերպությանը։

Փաստաթղթի համաձայն՝ Կիեւի իշխանությունները որոշել են ժամանակավոր հիմունքներով ստեղծել առաջարկված ծովային երթուղի։ «Դրա նպատակն է ապաշրջափակել միջազգային նավագնացությունը Սեւ ծովի հյուսիսարեւմտյան հատվածում»,-ասել է նա։

Նամակում ասվում է, որ այդ երթուղին տանելու է Ռումինիայի տարածքային ջրեր եւ բացառիկ ծովային տնտեսական գոտի: