Ռուսաստանի Քննչական կոմիտեն պարզել է, որ 11-ամյա տղային Մոսկվայում սպանել է նրա 2010թ. ծնված ծանոթը։ Հանցագործությունը տեղի է ունեցել հուլիսի 19-ին։

«Պարզվել է 2010թ. ծնված դեռահասի մասնակցությունը հանցագործության կատարմանը։ Քննչական գործողությունների իրականացման ընթացքում դեռահասը խոստովանական ցուցմունքներ է տվել եւ մանրամասն նկարագրել բոլոր հանգամանքները»,- տեղեկացրել է Ռուսաստանի Քննչական կոմիտեն իր թելեգրամ-ալիքում։

Ավելի վաղ Մոսկվայում, Կաշիրյան խճուղու մոտ հայտնաբերվել էր տղայի դանակահարված մարմինը։ Ոստիկանությունը դանակի 12 հարված է հայտնաբերել, տեղեկացրել է «Газета.ru»-ն։