Իրաքի կառավարությունը Շվեդիային պաշտոնապես տեղեկացրել է թագավորության հետ դիվանագիտական կապերը խզելու մտադրության մասին, եթե Ղուրանի այրման ակցիաները Ստոկհոլմում կրկնվեն։ Այս մասին հինգշաբթի տեղեկացրել է արաբական հանրապետության վարչապետի մամուլի ծառայությունը։
«Իրաքի կառավարությունը հավաստիացնում է, որ դիվանագիտական խողովակներով տեղեկացրել է Շվեդիայի կառավարությանը, որ մտադիր է խզել դիվանագիտական հարաբերությունները Շվեդիայի հետ, եթե Ղուրանի այրման ակցիաները նրա տարածքում շարունակվեն, եւ տրվի դրա թույլտվություն խոսքի ազատության պատրվակով»,- նշվել է Իրաքի վարչապետի մամուլի ծառայության թվիթերյան էջում հրապարակված հայտարարությունում։





























