ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ երկրներին առաջարկել է 20 մլրդ եվրոյով ավելացնել ռազմական օգնությունն Ուկրաինային: Այս մասին հայտնել է գերմանական Frankfurter Allgemeine Zeitung (FAZ) թերթը։
Թերթի տվյալներով՝ եվրոպական դիվանագիտության ղեկավարն առաջարկել է 2024-2027 թվականներին տարեկան մոտ 5 մլրդ եվրո հատկացնել Ուկրաինայի ռազմական կարիքների համար ծախսերը հոգալու համար։





























