Ստոկհոլմում Իրաքի դեսպանատան դիմաց ցուցարարները չեն այրել Ղուրանը, ինչպես նախապես սպասվում էր, սակայն ցուցարարներից մեկը տրորել է այն:  Հայտնում է Agence France-Presse-ը։

«Երեսունյոթամյա Սալվան Մոմիկան տրորել և ոտքով հարվածել է Ղուրանը, բայց դուրս է եկել ցույցից՝ չվառելով գիրքը, ինչպես դա արեց մեկ ամիս առաջ՝ Ստոկհոլմի գլխավոր մզկիթի մոտ նմանատիպ բողոքի ցույցի ժամանակ»,- հայտնում է գործակալությունը։

Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ Շվեդիայի ոստիկանությունը չորեքշաբթի թույլտվություն է տվել Ստոկհոլմում Իրաքի դեսպանատան մոտ Ղուրանի այրմամբ ցույց անցկացնելու համար։

Լրատվամիջոցները հայտնում են, որ այս ֆոնին հարյուրավոր ցուցարարներ հինգշաբթի վաղ առավոտյան ներխուժել են Բաղդադում Շվեդիայի դեսպանատուն և հրկիզել այն։

Դեսպանատան աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։ Ցույցը կազմակերպվել է Շվեդիայում՝  Ղուրանի այրման փորձի ակցիայի նախօրեին: