Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լուրջ փոխհրաձգություն է տեղի ունեցել Չեչնիայի եւ Հյուսիսային Օսիայի սահմանին՝ Մոզդոկի մոտ։ Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, Չեչնիայի կողմից կրակ է բացվել ՆԳՆ դիրքերի վրա։

Դեպքի արդյունքում, նախարարության տվյալներով, զոհվել է իրավապահ մարմնի մի աշխատակից, եւս երկուսը վիրավորվել են։ Պատասխան կրակից երեք ահաբեկիչ է սպանվել։

Ինչպես «Интерфакс»-ին հայտնել են հանրապետության իրավապահ մարմիններից, ահաբեկիչները դիրքին մոտեցել են տաքսիով եւ սկսել են կրակել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ, իսկ հետո ուզեցել են թաքնվել անտառում, բայց պատասխան կրակից սպանվել են։ Հայտնվում է, որ փոխհրաձգության արդյունքում վիրավորվել է տաքսիի վարորդը, նրան հիվանդանոց են տեղափոխել։

Ներկայումս սկսվել է տարածքի ուսումնասիրությունը, որտեղից կրակ էր բացվել։