RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և լրագրողուհի Քսենյա Սոբչակի դեմ մահափորձի պատրաստման գործի նոր՝ ութերորդ կասկածյալ է դարձել տասներորդ դասարանցի, տեղեկացրել է «Կոմերսանտը»։
Ա․-ն սովորում է մայրաքաղաքի դպրոցներից մեկի տասներորդ դասարանում։ Նա և «Պարագրաֆ 88» նեոնացիստական խմբի ևս յոթ անդամ մեղադրվում են ներգաղթյալների վրա հարձակումների մեջ, սակայն, ինչպես ճշտում է «Կոմերսանտը», մեղադրանքը կարող է վերաորակավորվել որպես ահաբեկչութան պատրասում, քանի որ քննիչները կարծում են, որ լրագրողների մահափորձը նրանց կարող էին պատվիրել ուկրաինական հատուկ ծառայությունները։




























