Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հովունի բնակավայրում հիմնանորոգումից հետո բացվել է Սուրբ Աստվածածին եկեղեցին: Այս մասին տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից։

Բացման արարողությանը մասնակցել են Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը, բարերարներ, ավագանու անդամներ և հյուրեր:

Խոնարհված եկեղեցու հիմնանորոգումը նախաձեռնել են ծնունդով հովունեցի 14 բարերարներ: Շինարարական աշխատանքները մեկնարկել էին 2021 թվականին:

Վերանորոգումից հետո Սուրբ Աստվածածին եկեղեցում վաղը կմատուցվի առաջին պատարագը: