Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վիտեբսկի մարզ գործուղման ընթացքում հանդիպել է Վերխնեդվինսկի շրջանի տուրիստական համալիրի աշխատակիցների հետ և ակորդեոն է նվիրել մեղվապահին՝ նշելով, որ ինքն արդեն գրեթե չի նվագում։ Դրա մասին հայտնել է БЕЛТА գործակալությունը։

Պետության ղեկավարը զբոսաշրջային համալիր այցի ընթացքում, որտեղ կա նաև մեղվանոց, զրուցել է մեղվապահ Սերգեյ Շիմանսկու հետ, որը նույնպես բայան է նվագում։ Լուկաշենկոն կարգադրել է որպես նվեր մեղվապահին փոխանցել իր բայանը։

«Ես քեզ կնվիրեմ իմ բայանը։ Հնգաշարք է, գեղեցիկ, ավելի մեծ։ Ձեռքի աշխատանք է։ Ես արդեն գործնականում չեմ նվագում։ Այնպես որ դու կնվագես իմ բայանով։ Բայց դու ինձ մեղվապահության դաս կտաս», - ասել է նախագահը։