Այսօր Ուկրաինայի վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի թեկնածությունը գրանցվել է երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովում։
Ինչպես հայտնում է УНИАН գործակալությունը, Տիմոշենկոյի ներկայացրած փաստաթղթերում որեւէ խախտում չի հայտնաբերվել , եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում միաձայն որոշվել է գրանցել թեկնածությունը։ Աղբյուրի տվյալներով, նիստին Տիմոշենկոյի խմբակցությունից ներկա էին ավելի քան 20 պատգամավորներ։
Այդպիսով, հոկտեմբերի 31-ին արդեն 12 հոգի իր թեկնածությունն է առաջադրել, ներառյալ՝ երկրի ներկայիս նախագահ Վիկտոր Յուշչենկոն եւ ընդիմադիր, Տարածաշրջանների կուսակցության ղեկավար Վիկտոր Յանուկովիչը։ Ուկրաինայի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2010 թվականի հունվարի 17-ին։




























