Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը պարգեւատրվել է շքանշանով:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 30-ին հրամանագիր է ստորագրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Երկրորդին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգեւատրելու մասին՝ Ազգային եւ հոգեւոր արժեքների պահպանման եւ զարգացման գործում ունեցած բացառիկ ավանդի համար: