Անցած հանգստայն օրերին կայացան Հայաստանի ֆուտբոլաի առաջնությա ն նախավերջին տուրի հանդիպումները, որոնք վճռորոշ դարձան երկրի չեմպիոնին եւ մրցանակակիրներին ի հայտ բերելու հարցում: Ինչ վերաբերում է չեմպիոնական տիտղոսին, այն հերթական անգամ նվաճեց Երեւանի «Փյունիկը»: Վարդան Մինասյանի սաները արտագնա խաղում Գյումրիում 3:1 հաշվով հաղթանակ տարան «Շիրակի» նկատմամբ՝ ապահովելով հերթական տիտղոսը: Երկրորդ տեղն իր համար ապահովեց Երեւանի «Միկան»՝ դժվարին խաղում հաղթելով «Կիլիկիային»՝ 3:2 հաշվով: Կապակնում կամային հաղթանակ տարավ արդեն առաջին լիգա տեղափոխված «Արարատը», որը պարտվում էր 0:2 հաշվով, բայց կարողացավ 3 գնդակ խփել մրցակցի դարպասը:
Տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը կայացավ «Նաիրի» մարզադաշտում, որտեղ «Բանանցն» ընդունում էր «Ուլիսին»: Արմեն Գյուլբուդաղյանցի սաները դեռ պահպանում էին տեսական հնարավորություններ բրոնզե մեդալի արժանանալու, սակայն հյուրերն ավելի ուժեղ էին, եւ ապահովեցին 3-րդ տեղը:
Հատկանշական է, որ «Բանանցն» արդեն 2-րդ սեզոն է, ինչ մնում է առանց եմդալների: Ակումբի համար ձախողում կարելի է որեակել անած տարվա հինգերորդ տեղը, ինչպես եւ այս տարվա 4-ը: Թիմը ցնցումների մեջ էր ողջ սեզոնի ընթացքում՝ հաջող խաղերին հաջորդում էին ակնհատ ձոխողումները:
Անհանգստացնում է նաեւ այն, որ հերթական անգամ չեմպիոն է դառնում «Փյունիկը»: Այս փաստը վկայում է միայն մեկ բանի մասին՝ ներքին առաջնության թուլության: Լիովին ահսկանալի է, երբ որեւէ թիմ 2 կամ 3 անգամ անընդմեջ դառնում է երկրի չեմպիոն, բայց ախր «Փյունիկի» տիտղոսները վաղուց անցել են այդ թվից: Այդ պատճառով էլ հայրենական ֆուտբոլի ապագայի մասին մտածող պաշտոնյաները պիտի լրջորեն մտածեն ստեղծված իրավիճակի մասին:
Աղյուսակը 27-րդ տուրից հետո
Շիրակ-Փյունիկ 1-3
Գանձասար-Արարատ 2-3
Միկա-Կիլիկիա 2-1
Բանանց-Ուլիս 2-3
Փյունիկ-60 միավոր
Միկա- 59
Ուլիս- 44
Բանանց-39
Գանձասար- 28
Շիրակ-23
Կիլիկիա- 21
Արարատ- 18




























