Յալթայում փոթորկի պատճառով փակել են քաղաքի լողափերը: Այս մասին Թելեգրամում հայտնել է Յալթայի վարչակազմի ղեկավար Յանինա Պավլենկոն։

Նրա խոսքով՝ մինչեւ օրվա վերջ սպասվում է անձրեւ, ամպրոպ, քամու ուժգնացում, քաղաքացիներին խնդրում են դուրս չգալ փողոց, չկանգնել էլեկտրահաղորդման գծերի մոտ, ծառերի, գովազդային վահանակների եւ ցուցափեղկերի տակ:

Նա հավելել է, որ հուլիսի 27-ի երեկոյան քաղաքում  15 ծառ է տապալվել, գետերում ջրի մակարդակի բարձրացում չի գրանցվել։