Կոլումբիայում ձերբակալվել են երկրի Գուստավո Պետրոյի որդին՝ Նիկոլաս Պետրոն, եւ նախկին հարսը, հաղորդում է ՌԻԱ-ն՝ հղում անելով երկրի դատախազությանը:
«Հուլիսի 29-ին` առավոտյան ժամը 6-ին, դատարանի կարգադրության համաձայն` ձերբակալվել է Նիկոլաս Ֆերնանդո Պետրո Բուրգոսը, որը կասկածվում է ակտիվների լվացման եւ ապօրինի հարստացման մեջ»,-ասվում է հաղորդագրության մեջ:





























