Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն ԵՄ-ի պատժամիջոցային քաղաքականությունը մեկնաբանել է բժշկի եւ պացիենտի մասին անեկդոտով։ Նա կասկած է հայտնել , որ պետք է սահմանել հակառուսական պատժամիջոցների 12-րդ փաթեթը։
«Ըստ իս՝ եթե խելամիտ մարդը տեսնում է, որ ինչ-որ բան տասնմեկերորդ անգամ չի աշխատում, նա տասներկուերորդ անգամ չի փորձի։ Մի անեկդոտ կա. հիվանդը պառկած է բազմոցին եւ հարցնում է բժշկին. «Բժիշկ, կստացվի՞», բժիշկը պատասխանում է․ «Դե, տասնհինգերորդ անգամ հաստատ կստացվի»։ Այդպես է նաեւ պատժամիջոցների դեպքում»,-ասել է Սիյարտոն։
Նա կոչ է արել հիշել, թե ուր են գնում ռուսական նավթի մատակարարումները, որն ավելի վաղ ուղղվում էր դեպի Եվրոպա։ «Իհարկե, դեպի Եվրոպա, բայց ինչպե՞ս։ Իսկ ինչպե՞ս են ստեղծվում շահույթները: Եվ ո՞վ է դրանից օգուտ քաղում»,-ասել է նա։





























