Այսօր գիշեր կանխվել է Կիևի ռեժիմի կողմից ինքնաթիռի տիպի 25 անօդաչուներով Ղրիմի թերակզղու տարբեր օբյեկտների նկատմամբ ահաբեկչության փորձը։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ 

Ուկրաինական 16 ԱԹՍ ոչնչացվել է ՀՕՊ միջոցների կրակով։

Եվս 9-ը ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով և նպատակակետին չհասնելով կործանվել Սև ծովի ջրային տարածքում։

Հարձակման հետևանքով տուժածներ և ավերածություններ չկան։

Նշենք, որ հուլիսի 30-ի առավոտյան անօդաչուների հարձակմանն են ենթարկվել նաև Մոսկվայի օբյեկտները։