Ավելի քան 3 հազ․ տուն մնացել է առանց էլեկտրականության Թաթարստանում տեղի ունեցած փոթորիկի պատճառով։

Թաթարստանի Հանրապետության տարբեր շրջանների 14 բնակավայրերի 3157 սեփական տների սպառողների՝  ընդհանուր թվով 11700 մարդու, էլեկտրամատակարարումը խափանվել է։ Անջատման  չեն ենթարկվել տրանսֆորմատորային ենթակայանները և սոցիալական նշանակության օբյեկտները։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից, հայտնում է Թաթարարստ 24-ը։

Գերատեսչությունը նշել է, որ հետևանքների վերացման աշխատանքներին ներգրավվել է 151 մարդ և 48 միավոր տեխնիկա։

Հիշեցնենք, որ հանրապետությունում փոթորկի նախազգուշացում էր հայտարարվել։