Ռուսաստանն ավելի շատ միջուկային զենք ունի, քան մենք, մոտավորապես նույնքան, բայց մի փոքր ավելի։ Այս մասին Փենսիլվանիայում իր կողմնակիցների հանրահավաքում ասել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա կարծում է, որ Ռուսատանի հետ պետք է կապեր հաստատել։ Քաղաքական գործչի խոսքով, Ուկրաինայում հակամարտության հետևանքով ԱՄՆ-ն հայտնվել է հիմար և վտանգավոր իրավիճակում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։ Նա հանդիմանել է Բայդենին այն բանում, որ ԱՄՆ-ն Ուկրաինային Եվրոպայից մի քանի անգամ ավելի միջոցներ է տրամադրում։





























