Սաուդյան Արաբիան ցանկանում է օգոստոսին Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններ անցկացնել՝  հրավիրելով մոտ 30 երկրների  ներկայացուցիչների, գրում է The Wall Street Journal-ը։

Հրապարակման համաձայն, Ռուսաստանը հրավիրված երկրների թվում չէ։ Սպասվում է, որ բանակցությունները տեղի կունենան օգոստոսի 5-6-ը, այն պայմաններում, երբ և՛ Ռուսաստանը, և՛ արևմտյան երկրները փորձում են իրենց կողմը գրավել խոշոր զարգացող երկրներին, որոնք մինչ այժմ չեզոք դիրքորոշում են ունեցել Ուկրաինայի հարցում, գրում է թերթը։ Ըստ UNIAN-ի, ուկրաինացի և արևմտյան պաշտոնյաները հուսով են, որ հանդիպումը կօգնի հանգեցնել այս տարվա վերջին խաղաղության գագաթնաժողովի անցկացմանը, որտեղ առաջնորդները փաստաթուղթ կստորագրեն հակամարտությունն ավարտելու սկզբունքների վերաբերյալ: Նրանք հույս ունեն այդ սկզբունքները դնել Մոսկվայի և Կիևի միջև  խաղաղ բանակցությունների հիմքում, նշում է WSJ-ը։