Ուկրաինան հյուսիսկորեական արտադրության հրթիռներ է օգտագործում։ Այս մասին գրում է Financial Times-ը։
Ըստ բրիտանական պարբերականի, դրանք 122 մմ տրամաչափի զինամթերք են Grad բազմակի արձակման հրթիռային համակարգերի համար։ Դատելով դրոշմանշումներից՝ դրանց մեծ մասն արտադրվել է 1980-1990-ական թվականներին։ Թե ինչպես են դրանք հայտնվել ուկրաինացի զինվորականների ձեռքում, հայտնի չէ։
Ուկրաինացի զինվորականների ներկայացուցիչներն ասում են, որ հրթիռները առգրավվել են նավից մի «բարեկամ երկրի» կողմից, այնուհետև հասցվել Ուկրաինա:
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ հյուսիսկորեական զինամթերքը ռուսաստանցիներից առգրավված ռազմավար է։
Ըստ BBC-ի, հյուսիսկորեական հրթիռները վատ համբավ ունեն ուկրաինացի զինվորականների շրջանում՝ անվստահելի լինելու պատճառով․ հաճախ չեն պայթում, «երբեմն էլ խելագարություններ են անում»: Այս «խենթությունների» պատճառով խորհուրդ է տրվում հեռու մնալ հրթիռային կայանքից, երբ այն կրակում է հյուսիսկորեական զինամթերքով։
Չնայած դրան, Ուկրաինայի զինված ուժերի զինվորականները չեն հրաժարվում դրանք օգտագործելուց, քանի որ զիմամթերքի պակասի պատճառով գնահատում են յուրաքանչյուր հրթիռ, որ կարող են ձեռք բերել, գրում է FT-ն։





























