ՌԴ նախագահ Պուտինը ժամանել է ռազմածովային նավատորմի շքերթին, նա գտնվում է Պետրոպավլովյան ամրոցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Պուտինը վստահեցրել է, որ Ռուսաստանը հետևողականորեն զարգացնում է իր նավատորմի հզորությունը։

Նա ասել է, որ միայն այս տարի տարբեր դասերի 30 նավ է համալրել ռազմածովային նավատորմը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Դարեր շարունակ մեր նավատորմը եղել և մնում է մեր հայրենիքի սահմանների անխորտակելի պահապանը»,- ասել է Պուտինը։