Մեր զինված ուժերը, հետ մղելով հավաքական թշնամու հակահարձակումը, պաշտպանում են Ռուսաստանի քաղաքացիներին և մեր հողը։Սակայն միաժամանակ նրանք կանխում են համաշխարհային հակամարտությունը: Այս մասին սոցցանցերում գրել է Ռուսաստանի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևը

«Ի վերջո, եթե պատկերացնենք, որ ՆԱՏՕ-ի աջակցությամբ ուկրաբանդերականների հարձակումը հաջողվել է, և նրանք գրավել են մեր հողի մի մասը, ապա մենք ստիպված կլինենք,  Ռուսաստանի նախագահի 02․06․2020 հրամանագրի կանոնների համաձայն  միջուկային զենք  կիրառել։ Այլ ելք պարզապես չի լինի։

Ուստի, մեր թշնամիները պետք է աղոթեն մեր զինվորների համար։ Նրանք թույլ չեն տալիս, որ համաշխարհային միջուկային հրդեհ բռնկվի։

«Պոսեյդոն» անօդաչու սարքը միանում է շնորհավորանքներին և խորհուրդ տալիս մեր երկրի թշնամիներին աղոթել Ռուսաստանի բոլոր  ծովայինների առողջության համար»,- գրել է նա։