ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինժեները գաղտնի տվյալներ է գողացել։
Forbes-ի տվյալներով՝ տեղեկությունը վերաբերել է 17 ռազմական օբյեկտների և ուժային կառույցների։
Իրավապահները տղամարդու մոտ նոթբուք են հայտնաբերել՝ բաց ծրագրային ապահովմամբ, որում պարունակվել է Առնոլդ ավիաբազայի կապի ողջ համակարգը։ Ամերիկացի ինժեները ռադիոկապի տեխնոլոգիաների չարտոնված մուտք է ունեցել, որոնք օգտագործվում են օդային պատրաստության հրամանատարության կողմից:
Բացի այդ, նրա մոտ պահվում էին իրավապահ մարմինների ռադիոծրագրերի ֆայլերը։





























