Արգենտինական Պուերտո Մադրին քաղաքում ընթացող երիտասարդների շախմատի աշխարհի առաջնություն ընթացքում Ավետիք Գրիգորյանը սպիտակներով հաղթել է պերուացի Խորխե Կորիին։ Աղջիկների մրցմանը Աննա Հայրապետյանը սեւերով զիջել է ռուսաստանցի Զոյա Սեվերյուխինային, հայտնում է Sportinfo.am-ը։
Ա. Գրիգորյանն իր ակտիվում ունի 6 միավոր։ 10-րդ տուրում հայ շախմատիստը սեւերով կմրցի չինացի Լի Չաոյի հետ։ 7.5-ական միավորով առաջատարներ են ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լեգրավը եւ բուլղարացի Սերգեյ Ժիգալկոն։
Ա. Հայրապետյանն ունի 5.5 միավոր, եւ այժմ հայ շախմատիստուհին 10-րդ տուրում սպիտակներով կխաղա թուրք Քեմեր Յըլդըզի հետ։ Միանգամից երեք շախմատիստուհիներ 6-ական միավոր են հավաքել։ Պատանիներից 7-ական միավորով առջեւում են ռումինացի Յ. Պեուլեցը եւ հնդիկ Ս. Սոումյան։




























