Իտալիայի պաշտպանության նախարար Գուիդո Կրոզետոն հնարավոր է համարում, որ ուկրաինական հակամարտության ելքը կարող է որոշվել «քաղաքական որոշմամբ», այլ ոչ թե մարտադաշտում տիրող իրավիճակով։ Ուկրաինական հակահարձակումը, ըստ նախարարի, դժվարությունների է բախվել, իրավիճակը «մտել է փակուղի»։ Միևնույն ժամանակ Արևմուտքում աճում է դժգոհությունը հակամարտությունից, ինչը ստիպում է մարդկանց «մոռանալ այնպիսի արժեքների մասին, ինչպիսիք են ազատությունն ու ժողովրդավարությունը», - հայտարարել է նա, տեղեկացնում է Forbes-ը։
«Ցավոք, ոչ ոք չգիտի, թե երբ կավարտվի [հակամարտությունը]։ Ներկա պահին իրավիճակը մտել է փակուղի, ինչը մեզ ստիպում է մտածել երկար և, հնարավոր է, շատ երկար ժամկետների մասին։ <...> Ուկրաինական հակահարձակումը, ինչպես մեզանից ոմանք ենթադրում էին, բախվեց տարբեր դժվարությունների։ Ռուսաստանյան խրամատները դժվարացնում են հարձակումը. Ուստի, հնարավոր է, որ հակամարտության ելքը որոշի քաղաքական լուծումը»,- ասել է Կրոզետոն Corriere della Sera-ին տված հարցազրույցում։
Միաժամանակ Արեւմուտքում աճում է դժգոհությունը ձգձգվող հակամարտությունից։ Նախարարի խոսքով, եթե այսօր ինչ-որ բան «խախտում է առօրյան», ապա դա ստիպում է մարդկանց «մոռանալ այնպիսի արժեքների մասին, ինչպիսիք են ազատությունն ու ժողովրդավարությունը»։ «Այս վերաբերմունքը կշիռ ունի։ Բայց, որքան էլ տարօրինակ է, հենց դա կարող է արագացնել խաղաղության գործընթացը»,- ասել է նա։ Բացի այդ, ըստ Կրոզետոյի, մոտենում են ամերիկյան նախագահական ընտրությունները, որոնք կարող են «փոխել ԱՄՆ-ի դիրքորոշումը»։





























