Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտնել է, որ Կիևն, արդեն հաջորդ շաբաթ, բանակցություններ կսկսի ԱՄՆ-ի հետ՝ անվտանգության երաշխիքների տրամադրման շուրջ։
Ըստ Երմակի, այդ երաշխիքները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան չի անդամակցել ՆԱՏՕ-ին։
Նա նշել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքները կլինեն կոնկրետ և երկարաժամկետ պարտավորություններ, որոնք կապահովեն ապագայում Ռուսաստանին պարտության մատնելու և զսպելու Ուկրաինայի կարողությունը, տեղեկացնում է UNIAN-ը:
«Խոսքը պաշտպանական և ֆինանսական աջակցության, ինչպես նաև ագրեսորի նկատմամբ պատժամիջոցների և պատժի մասին է»,- գրել է նա սոցիալական ցանցերում։





























