Մոլդովայի խորհրդարանն արգելել է ռուսամետ ընդդիմադիր «Շոր» կուսակցության առաջնորդներին մասնակցել ընտրություններին։

Ընտրական օրենսգրքի համապատասխան փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ հաստատվել են եվրոպամետ գործողությունների եւ համերաշխության կուսակցության կողմից։

Հունիսին Մոլդովայի Սահմանադրական դատարանը հավանություն է տվել «Շոր» կուսակցության գործունեությունն արգելելու մասին կառավարության հարցմանը: