Բրազիլական զենք արտադրող Taurus Armas-ը հայտնել է Սաուդյան Արաբիայում ձեռնարկություն ստեղծելու ծրագրերի մասին, հաղորդում է Reuters-ը:

Համատեղ ձեռնարկության նպատակը, ընկերության հայտարարության համաձայն, այդ երկրում Taurus զենքի արտադրությունն է՝ Սաուդյան Արաբիային, Բահրեյնին, Կատարին, Քուվեյթին, Օմանին եւ Արաբական Միացյալ Էմիրություններին վաճառելու համար: